Նորություններ
Լրահոս
Հայտարարվում է հրատապ բաց մրցույթ՝ Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար
30.06.2020
ՀՀ Կոտայքի մարզպետարանի կարիքների համար ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված հրատապ բաց մրցույթի հրավեր
ՀՀ Կոտայքի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ՝ Կոտայքի մարզի Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար՝
✅ Բյուրեղավան համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ
✅ Գողթ համայնքի 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ
✅ Ակունք համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ
✅ Արզնի համայնքի N III, V, VIII փողոցների մասնակի ասֆալտապատում
✅ Կամարիս համայնքի փողոցների ասֆալտապատում
✅ Գեղարդ համայնքի գյուղամիջյան N2 փողոցի վերանորոգման աշխատանքներ
Մրցույթն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:
Հիշեցնենք, որ հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 14-ը, ժամը 17:00-ն ներառյալ: շտապեք ներկայացնել հայտերը: Շտապեք ներկայացնել հայտերը:
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Կից ներկայացնում ենք անհրաժեշտ հղումները, որոնք կօգնեն մրցույթին մասնակցելու գործում․