Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկել են Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի հիմնանորոգման աշխատանքները

30.06.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված 104 սուբվենցիոն ծրագրեր, այդ թվում երկու խոշոր ճանապարհաշինարարական ծրագրեր Աբովյան քաղաքից:

 Աբովյանում հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

 2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:

 Կատարվում են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ:

 Ծրագրի նախահաշվային արժեքը 284.805.790 դրամ է, որից 128.162.605 դրամը (45 %) հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 156.643.185 դրամը (55 %)՝ համայնքապետարանի:

 Նշենք նաև, որ այս տարվա մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18