Նորություններ
Լրահոս
Հայտարարվում է հրատապ բաց մրցույթ՝ Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար
29.06.2020
ՀՀ Կոտայքի մարզպետարանի կարիքների համար ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված հրատապ բաց մրցույթի հրավեր
ՀՀ Կոտայքի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ՝ Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար՝
✅ Ծաղկաձոր համայնքի Չարենցի փողոցի վերանորոգման աշխատանքներ
✅ Ծաղկաձոր համայնքի գերեզմանների տարածքի ճանապարհների ասֆալտապատման, ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքներ
✅ Ծաղկաձոր համայնքի Նոր Թաղամասի ճանապարհի կառուցում
✅ Ծաղկաձոր համայնքի Վ. Ճարտարապետ փողոցի և մայթի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ (300 գծմ) և ճանապարհի հարակից հենապատի վերանորոգման աշխատանքներ
✅ Ծաղկաձոր համայնքի քաղաքային զբոսայգու՝ Օլիմպիական փողոցից ավտոկայանատեղի և դեպի այգի տանող ճանապարհի կառուցում
✅ Լեռնանիստ համայնքի 4-րդ, 7-րդ և 9-րդ ճանապարհների հիմնանորոգում և բարեկարգում
✅ Սոլակ համայնքի 1-ին փողոց 8-րդ նրբանցք, 8-րդ թաղամասի ՊԿ0+00-ՊԿ14+050 հատվածի ասֆալտապատում
✅ Մեղրաձոր համայնքի 3-րդ փողոցի ասֆալտապատում
✅ Մեղրաձոր համայնքի Մարմարիկ վարչական տարածքի 4-րդ փողոցի ասֆալտապատում
Մրցույթն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 14-ը, ժամը 10:00-ն: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։ Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Կից ներկայացնում ենք անհրաժեշտ հղումները, որոնք կօգնեն մրցույթին մասնակցելու գործում․