Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է համայնքի տարածքում բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները

05.06.2020

Հիմք ընդունելով համավարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների թվի աճը, ինչպես նաև առաջնորդվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեր մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել է

• հնարավոր բոլոր դեպքերում բացառել համայնքի տարածքում մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում թույլ տալ դրանց անցկացումը նվազագույն թվաքանակով մարդկանց մասնակցությամբ՝ մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադիր պայմանով
• համայնքի տարածքում իրականացնել բնակչության իրազեկում՝ կապի բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ՝ բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, համացանցային կապով ու հեռախոսակապով, այդ թվում՝ նաև բջջային կապի կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով:

«Այլևս պետք է ընդունել և հասկանալ, որ մեր սոցիալական, անձնական պատասխանատվության թերացմամբ կամ բացակայությամբ նպաստում ենք ոչ միայն այս ճգնաժամի խորացմանը, այլ ավելի դժվարացնում նաև համավարակի դեմ պայքարող բոլոր օղակների խնդիրներն ու աշխատանքը:

Ուստի, դրսևորելով հանրային լուրջ վերահսկողություն և սոցիալական բարձր պատասխանատվություն, կարող ենք շատ ավելի վաղ և արդյունավետ հաղթահարել համավարակով պայմանավորված առկա սպառնալիքները։

Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ դրսևորել պատասխանատվության բարձր նիշ և գիտակցել, որ յուրաքանչjուրիցս է կախված ոչ միայն մեր, այլ նաև դիմացինի կյանքն ու առողջոթյունը»,- նշել է Կոտայքի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36