Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ, ինչպես նաև Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում էր
23.05.2020
Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակական բնույթ են կրում, իսկ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտապես գտնվում են մարզպետի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության կենտրոնում:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մայիսի 22-ին խորհրդականների՝ Արտավազդ Բարսեղյանի և Արևշատ Առաքելյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ, ինչպես նաև Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում էր։
Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ 2019թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև 2020թ. ՀՀ Կառավարությանը ներկայացված ծրագրերի նախապատրաստական աշխատանքների ընթացքին։
Ռ.Պետրոսյանը համայնքապետերի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ ծանոթացել է 2019-2020 թվականների սուբվենցիոն տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցվող և վերանորոգվող մանկապարտեզների, մշակույթի տան շինարարական և իրականացվող ասֆալտապատման լայնածավալ աշխատանքների ընթացքին։ Դրանցից շատերն արդեն այս ամառ շահագործման կհանձնվեն։
Մարզպետն ընդհանուր առմամբ իմ գոհունակությունն է հայտնել իրականացվող աշխատանքների որակից։ Նաև ևս մեկ անգամ ընդգծել իրականացվող և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերահսկողության անհարժեշտությունն իրենց՝ համայնքների կողմից, ինչը համայնքի կայուն զարգացման գլխավոր գրավականն է և էականորեն կազդի մեր բնակավայրերում կյանքի որակի վրա։
Այս տարի ևս նախատեսվում է նախորդ տարի կառուցված ջրագծի միացումների և ջրաչափերի տեղադրում Ձորաղբյուր համայնքում, ներքին հարդարման և կահավորման աշխատանքներ Հացավանի մշակույթի տանը, Հացավանի Հ․ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցի պարսպապատում մարզպետարանի խնայողությունների հաշվին, ինչպես նաև բավականին մեծածավալ ասֆալտապատման ու ճանապարհաշինական աշխատանքներ Գեղարդ և Գողթ բարձրլեռնային բնակավայրերում։
Բացի օրակարգային այցերը, Ռ Պետրոսյանը շփվել է նաև բնակավայրերի բնակիչների հետ՝ համայնքներում առկա խնդիրները տեղում տեսնելու, հասկանալու և առաջիկայում լուծումներ առաջադրելու նպատակով։