Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Խաղահրապարակ- պուրակից մինչև մշակույթի տան վերանորոգում ու ջրագծերի կառուցում

22.05.2020

 2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն ծրագրային հայտեր, մասնավորապես,

  •  Նոր Երզնկա համայնքում երկու ծրագրային հայտ է հաստատվել, որոնց արդյունքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ
  • Հացավանում կվերանորոգվի մշակույթի տան շենքը: Նշենք,որ Հացավանի մշակույթի տան շենքի հիմնանորոգումը մեկնարկել ենք դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ այս տարվա հաստատված սուբվենցիայի շրջանակներում արդեն կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտին Հացավանում կունենանք վերանորոգված ու կահավորված համայնքային մշակույթի տուն՝  իր գրադարանով, արվեստի խմբակներով ու բարեկարգ բակով՝ փոքրիկների համար խաղահրապարակի ու լուսավորված կանաչապատ տարածքի առկայությամբ
  • 2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Բյուրեղավանում և Բալահովիտում կասֆալտապատվեն և կբարեկարգվեն ներհամայնքային ճանապարհներ
  • Ակունք համայնքը ձեռք կբերի աղբատար մեքենա և աղբարկղեր
  • Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրում և Կամարիս համայնքում կկառուցվեն ջրագծեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32