Տպել
Նորություններ
Լրահոս
Խաղահրապարակ- պուրակից մինչև մշակույթի տան վերանորոգում ու ջրագծերի կառուցում
22.05.2020
2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն ծրագրային հայտեր, մասնավորապես,
- Նոր Երզնկա համայնքում երկու ծրագրային հայտ է հաստատվել, որոնց արդյունքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ
- Հացավանում կվերանորոգվի մշակույթի տան շենքը: Նշենք,որ Հացավանի մշակույթի տան շենքի հիմնանորոգումը մեկնարկել ենք դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ այս տարվա հաստատված սուբվենցիայի շրջանակներում արդեն կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտին Հացավանում կունենանք վերանորոգված ու կահավորված համայնքային մշակույթի տուն՝ իր գրադարանով, արվեստի խմբակներով ու բարեկարգ բակով՝ փոքրիկների համար խաղահրապարակի ու լուսավորված կանաչապատ տարածքի առկայությամբ
- 2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Բյուրեղավանում և Բալահովիտում կասֆալտապատվեն և կբարեկարգվեն ներհամայնքային ճանապարհներ
- Ակունք համայնքը ձեռք կբերի աղբատար մեքենա և աղբարկղեր
- Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրում և Կամարիս համայնքում կկառուցվեն ջրագծեր: