Նորություններ
Լրահոս
Մեր քաղաքացիների ձայնը լսելի է
22.05.2020
Չնայած ՀՀ Պարետի որոշմամբ մայիսի 18-ից ամբողջովին վերականգնված է հանրային տրանսպորտի աշխատանքը, սակայն Չարենցավան- Երևան, Աբովյան-Երևան միջմարզային երթուղիները չեն գործում, ինչն էլ առաջացրել է հատկապես Երևանում աշխատող մեր քաղաքացիների դժգոհությունը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը և ականջալուր լինելով մեր հայրենակիցների դժգոհություններին` համապատասխան գրությամբ դիմել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրի լուծման և երթուղիները գործարկելու ուղղությամբ անհրաժեշտ միջամտության նպատակով: