Նորություններ
Լրահոս
Հայաստանում ԱՄէ դեսպանատունը մարդասիրական օգնություն է տրամադրել Կոտայքի մարզի 70 ընտանիքի
21.05.2020
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆ բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստանում են առաջին անհարժեշտության սննդամթերքի արկղեր:
Կոտայքի մարզում մայիսի 20-ից մեկնարկել են օգնության բաշխման գործընթացները: Բաշխումը կատարվում է Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ստացած և մշակված դիմումների հիման վրա:
Օգնություն կտրամադրվի շուրջ 70 ընտանիքի: