Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Արձագանք», «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն, իսկ Մեղրաձորում կիրականացվեն Թեժառույք վանական համալիրի ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքներ

21.05.2020

 ՀՀ կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կողմից մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը:

 Այդ նպատակով վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերում և խնայված միջոցներից հատկացվել շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքների համար:
Այդ ցանկում ընդգրկված են նաև Կոտայքի մարզի 3 հուշարձանների վերականգնման, ամրակայման ծրագրեր

  • Չարենցավան համայնքի «Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում
  • Բյուրեղավան համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում
  • Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում:

«Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնվելու է զրոյից, քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36