Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

19.05.2020

 Ինչպես հանրապետության ողջ տարածքում, Կոտայքում ևս մայիսի 18-ից ՀՀ Պարետի ցուցումով վերսկսվել է հանրային տրանսպորտի աշխատանքը:

 Պարետի ցուցումով սահմանված են մի շարք կանոններ, որոնց կիրառումը պարտադիր է համավարակի տեմպը նվազեցնելու և կանխարգելելու համար:

 Ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները` միաժամանակ հորդորելով խստագույնս հետևել դրանց:

Այսպես

  • Արգելվում է հասարակական տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների
  • Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը
  • 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն
  • Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում
  • Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների եւ երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով)
  • Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու
  • Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով
  • Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը
  • Տաքսիներում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը
  • Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

 Խնդրում և հորդորում ենք հետևել ոչ միայն այս, այլ նաև Պարետի ցուցումով սահմանված մյուս կանոններին ևս:

 Նշենք, նաև, որ ՀՀ Ոստիկանության Կոտայքի բաժինը տեղեկացնում է, որ ծառայողների կողմից մայիսի 18-ից վերագործարկվող հանրային տրանսպորտում կիրականացվեն ստուգումներ պարտադիր պայման հանդիսացող դիմակ կրելու պարետի որոշման պահանջի կատարումն ապահովելու համար, իսկ խախտողները կենթարկվեն համապատասխան վարչական պատասխանատվության։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57