Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Այսօրվանից գործում են նախադպրոցական հաստատությունները, նախակրթարանները

18.05.2020

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ Պարետի ցուցումով, այսօրվանից գործում են նախադպրոցական հաստատությունները, նախակրթարանները:

 Անցնող մի քանի օրերի ընթացքում մեր մարզի համայնքներում ակտիվ նախապատրաստվել են` մանկապարտեզ հաճախող փոքրիկներին հավուր պատշաճի և սահմանված նորմերին համապատասխան ընդունելու նպատակով:

 Նշենք, որ մարզպետի աշխատակազմի և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված են հսկողություն իրականաղնող խմբեր, որոնք նաև իրականացնելու են անակնկալ ստուգայցեր մարզի նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Այսպիսով, ևս մեկ անգամ հորդորում ենք

  • առավելագույն զգուշավորությամբ կազմակերպել նախադպրոցական կրթության գործընթացը` հետևելով և խստագույնս պահպանելով Պարետատան ցուցումները
  • Բացառել երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն
  • Բացառել նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները
  • Երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն
  • Ժամանակավորապես սահմանափակել նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն տալով այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված:

Մեր փոքրիկների առողջությունն ու անվտանգությունը մեզ համար առաջնային է, ուստի պարտադիր է Պարետատան ոչ միայն նշված, այլև սահմանված մի շարք կանոններին ևս խստագույնս հետևելը` միտված մեր փոքրիկների առողջության պահպանմանը:

Առո’ղջ եղեք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 15:08:43