Նորություններ
Լրահոս
«Կոտայք» ՋՕԸ-ն պատրաստ է ոռոգման սեզոնին
18.05.2020
Մեր երկրում հայտարարված արտակարգ դրությանը զուգահեռ, 2020 թվականի ոռոգման շրջանին ընդառաջ, «Կոտայք» ՋՕԸ-ն իր 5 տեղամասերում իրականացնում է գարնան նախապատրաստական ծավալուն աշխատանքներ`ջրային համակարգում առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես
• Մաքրվել է 28.9 կմ ներտնտեսային և 9,5 կմ միջտնտեսային ցանց
• Նորոգվել է 16,5 կմ ներտնտեսային և 9,1 կմ միջտնտեսային ցանց և 27 հատ հիդրոտեխնիկական կառույց
• Եղվարդ տեղամասում մաքրվել է Արզնի-Շամիրամ ջրանցքի Արզնի ճյուղը
• Բոլոր տեղամասերում մաքրվել են առուներ, ջրանցքներ, վերանորոգվել են խողովակաշարեր և փականներ:
«Կոտայք» ՋՕԸ-ի կողմից իրականացվող աշխատանքները մոտենում են ավարտին:
Ըստ վերջիններիս հավաստիացումների, ոռոգման շրջանի սկսվելուն պես համակարգը ամբողջովին պատրաստ կլինի ապահովելու մեր գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով` ներկայացված հայտերին համապատասխան: