Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում ևս մեկնարկել են գետերի առափնյա հատվածների ծառատնկման և ցանկապատման աշխատանքները

18.05.2020

Կառավարության նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը։

 Աշխատանքները համակարգում են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։

Գետերի, համապատասխան համայնքների (այդ թվում՝ բնակավայրի) ցանկն՝ ըստ պատասխանատու կազմակերպությունների սահմանվում է համաձայն ձև N1-ի։

 Աշխատանքներին մասնակցել ցանկացողները մինչև ՄԱՅԻՍԻ 20 պետք է ներկայացնեն հայտ՝ համաձայն ձև N2-ի ։

 Աշխատանքներին կարող են մասնակցել կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ ներկայացնելով հայտ՝ համաձայն ձև N3-ի։

 Հայտերի գնահատման փուլում առաջնահերթությունը տրվում է ծառատնկման ենթակա գետերին հարակից համայնքների բնակիչներին:

 Հայտը բավարարելու դեպքում 3-օրյա ժամկետում դիմողը կստանա տեղեկատվություն՝ աշխատանքների իրականացման պայմանագրի կնքման ամսաթվի, ժամի, վայրի վերաբերյալ։

Հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով կամ առձեռն

  • info@hayantar.am, հեռ. 055 65-04-22 («Հայանտառ» ՊՈԱԿ)
  • info@armeniatree.org հեռ.010 44-74-01 («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ)
  • sona.kalantaryan@fpwc.org հեռ. 077 11-02-60 (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ):

Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի մայիսի 20-ը։

 Ծառատնկման աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի մայիսի 31-ը։

 Ցանկապատման աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի հուլիսի 31-ը։

 Անհրաժեշտ տեղեկատվություն

Ծառատնկման աշխատանքներն իրականացվում են գետերի ափամերձ տարածքներում աճող տեղական տեսակի ուռենու կտրոնների՝ հողի մեջ տնկման եղանակով։ Կտրոնները պետք է լինեն 25-40սմ երկարությամբ, 0,5-2սմ տրամագծով, ունենան առնվազն 4 աչքաբողբոջ: Կտրոնները հողի մեջ տնկվում են աճման ուղղությամբ, երկու երրորդով, այնպես որ 2 աչքաբողբոջ մնա հողից դուրս:

ՀԱՅՏԵՐԻ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԸ ԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

https://bit.ly/369qiaC 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57