Նորություններ
Լրահոս
«ԷՊԱՄ Սիսթեմզ» ՍՊԸ-ն 2,400,000 դրամի չափով նվիրաբերություն է կատարել «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին
18.05.2020

Մարզերում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար կարևոր է միջազգային կազմակերպություններ-Առողջապահության նախարարություն – մարզային բժշկական հաստատություններ համակարգված փոխգործակցությունը:
Այս համատեքստում «ԷՊԱՄ Սիսթեմզ» ՍՊԸ-ն (EPAM Global) 2,400,000 (երկու միլիոն չորս հայուր հազար) ՀՀ դրամի չափով դրամական բարեգործական նվիրաբերություն է կատարել «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲ Ընկերությանը:
Նվիրաբերություն ստացած գումարով «Չարենցավանի բժշկական կենտրոնը» պատրաստվում է ձեռք բերել անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ բժշկական արտահագուստ, բժշկական ձեռնոցներ, դիմակ FFP2, բախիլ, ախտահանիչ միջոցներ, պաշտպանիչ ակնոցներ, մեկանգամյա օգտագործման գլխարկ, մեկանգամյա օգտագործման խալաթ, թթվածնային համակարգ, բակտերիոցիդ լամպ, հիվանդասենյակի մահճակալ և այլն:
Այս ամենը կհամալրի «Չարենցավանի բժշկական կենտրոնի»՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոցների լրակազմը: