Նորություններ
Լրահոս
Տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու և մայրուղու երթևեկելի հատվածն ազատելու հանձնարարական սպասարկման և հանրային սննդի 30 օբյեկտների
15.05.2020
Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 14-ին մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել է Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում ուսումնասիրվել են թվով 30 օբյեկտներ:
Բոլորին տրվել են բանավոր հանձնարարականներ՝ մեկ շաբաթվա ընթացքում տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18մ խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել են ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:
Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ: