Նորություններ
Լրահոս
Ծաղկաձորում մեկնարկել են 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ
14.05.2020
Մարզի համայնքներում ճանապարհաշինական ծրագրերի շարքը շարունակելով` այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ծաղկաձոր քաղաքում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ծրագրերը:
Այսպես,
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում մեկնարկել են 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ (աշխատանքների մի մասն արդեն իրականացվել է:
Իսկ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ծաղկաձորում նախատեսվում է իրականացնել ներհամայնքային մի շարք փողոցների, մայթերի վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 96.6 մլն դրամ արժողությամբ: