Նորություններ
Լրահոս
Շարունակվում են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
13.05.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, իրականացնում է մարդասիրական գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի սոցիալական վիճակի հնարավորինս մեղմմանը:
Մայիսի 13-ին ՀԿԽԸ-ն Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում մեկնարկեց COVID19-ի հանդեպ առավել խոցելի խմբերին՝ միայնակ, անժառանգ թոշակառուներ, խնամքի կարիք ունեցող տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան շրջանավարտներ և անօթևաններ, օգնության բաշխման վերջին՝ ամփոփիչ փուլը:
Նախորդ փուլերի ժամանակ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից օգնություն է բաժանվել նաև Չարենցավանի, Նաիրիի և Հրազդանի տարածաշրջաններում:
Կամավորների կողմից փաթեթների կազմման և բաշխման ողջ գործընթացի ժամանակ Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչները և կամավորների խումբը մշտական կապի ու համագործակցության մեջ են ՀԿԽԸ-ն իրենց գործընկերների հետ:
Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի: