Նորություններ
Լրահոս
Կառավարության սուբվենցիոն ծրագրով կապիտալ ասֆալտապատվում են Չարենցավան համայնքի բակերը
12.05.2020
Կոտայքի մարզի համայնքներում և բնակավայրերում շարունակվում են կյանքի կոչվել ՀՀ Կառավարության՝ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:
Այսպես,
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան քաղաքում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:
Հիմնանորոգվում են ճանապարհներ, որտեղ տասնյակ տարիներ որևէ ախատանք չի կատարվել:
Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ /2500քմ մակերեսով/ բակային հատվածներ 2-րդ թաղամասում։
Այժմ բակային ասֆալտապատման նախնական աշխատանքներ են իրականացվում 4-րդ թաղամասում։
Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կկազմի 10․000քմ։
Աշխատանքները նախատեսված է ավարտել 2 ամսվա ընթացքում:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու մարզպետարանն ամենօրյա և անմիջական հսկողության տակ են պահում կատարվող աշխատանքների ընթացքը և վերահսկում դրանց որակյալ կատարման ապահովումը:
Մարզպետը հետևողական խնդրանք է ներկայացրել պատասխանատու բոլոր մարմիններին՝ առավելագույնս ապահովել ճանապարհաշինական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելիչ միջոցների առկայությունն ու խստագույնս պահպանել պարետատան կողմից սահմանված նորմերը: