Նորություններ
Լրահոս
Մեկնարկում է «Մնա տանը-եղիր առողջ» խորագրով ֆիզկուլտուրայի համալիր վարժությունների տեսաձայնագրությունների մրցույթը
11.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է միջին դասարանների աշակերտների շրջանում «Մնա տանը-եղիր առողջ» խորագրով ֆիզկուլտուրայի համալիր վարժությունների տեսաձայնագրությունների մրցույթ, որի նպատակն է խթանել երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրան և ֆիզիկական դաստիարակությունը:
Ներկայացված տեսաձայնագրություններից լավագույն 3-ը կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որոնք էլ կտեղադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և կպարգևատրվեն համապատասխան շնորհակալագրերով:
Տեսաձայնագրությունները պետք է լինեն 1-3 րոպե տևողությամբ, որոնք կարող են ուղեկցվել երաժշտությամբ:
Տեսաձայնագրության մեջ պետք է մասնակիցը ներկայացնի իրեն` նշելով մարզը, համայնքը և դպրոցը:
Համալիր վարժությունները պետք է ուղեկցվեն մի քանի վարժությունների համադրությամբ և գեղեցիկ կատարումներով:
Տեսաձայնագրությունները պետք է ներկայացնել մարզպետարան մինչև ս/թ մայիսի 18-ը` kotayk-mshakuyt@mail.ru էլ. փոստի հասցեին: