Տպել
Նորություններ
Լրահոս
Եվս 109 նոր պլանշետներ՝ բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների հեռավար կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով
08.05.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կոտայքի մարզպետարանին է հատկացրել 109 նոր պլանշետներ, որոնք մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրվել են մարզի 23 դպրոցների՝ այդ դպրոցներում սովորող բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների հեռավար կրթությունը լիարժեք և անխափան կազմակերպելու նպատակով:
Բաշխման աշխատանքները մեկնարկել են այսօրվանից: