Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ընդլայնվել է գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության երկրորդ միջոցառման շրջանակը

08.05.2020

 Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մեջ, որով ընդլայնվում է գյուղատնտեսության ոլորտում  պետական ծրագրերի աջակցության և շահառուների շրջանակը:

 Ըստ այդմ, տնտեսվարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի նաև համաֆինանսավորման հնարավորություն

• գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10 % համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն դրամը
• տոհմային տավարաբուծության դեպքում 30 % համաֆինանսավորում, որը կտրամադրվի ձեռքբերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում
• տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով 30 % համաֆինանսավորում
• ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով ֆիզիկական անձանց 30 % համաֆինանսավորում։

 Այս ուղղությունների զարգացման, ինչպես նաև այգեհիմնման նպատակով տրամադրվող վարկերի համար ավելացվել է վարկերի առավելագույն շեմը՝ 3-30 մլն դրամ՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար, և 3-50 մլն դրամ՝ տավարաբուծության զարգացման համար, իսկ ավանդական այգու հիմնման համար ավելացվել են նաև վարկերի մարման (մինչև 7 տարի) և արտոնյալ (մինչև 4 տարի) ժամկետները։

 Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը կտրամադրվի լրացուցիչ վարկ՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերման համար անհրաժեշտ գումարի չափով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57