Նորություններ
Լրահոս
46 ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների տուփեր
08.05.2020
Կորոնավիրուսի համավարակի առաջացրած սոցիալական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներն ու նախաձեռնությունները շարունակվում են: Տարբեր կազմակերպություններ ու անհատներ շարունակում են դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն ու սոցիալական պատասխանատվություն:
Հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց Կոտայքի մարզի համայնքներում:
Մի խումբ կամավորներ «Հայ կրթական հիմնարկության» աջակցությամբ հավաքել էին 15 օրվա համար նախատեսված առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների տուփեր, որոնք Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ նախապես ճշգրտված ցուցակներով բաժանեցին կորոնավիրուսի հետևանքով սոցիալական ծանր դրության մեջ հայտնված ընտանիքներին:
Տուփեր տրամադրվեցին 46 ընտանիքների: