Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզային ենթակայությամբ գործող 8 բուժհաստատություններում 2019 թվականի ընթացքում ձևավորված շահույթը 2018 թվականի համեմատությամբ աճել է 68,1 %-ով

08.05.2020

 Կոտայքի մարզպետարանի համակարգում գործող և 100% պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող 8 առողջապահական ընկերությունները՝ «Աբովյանի բժշկական կենտրոն», «Աբովյանի ծննդատուն», «Հրազդանի բժշկական կենտրոն», «Չարենցավանի բժշկական կենտրոն», «Նաիրիի բժշկական կենտրոն», «Նոր Հաճնի պոլիկլինիկա», «Հրազդանի մարզային արյան բանկ», «Ծաղկաձորի ԲԱ» ՓԲԸ-ները 2018 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ձևավորել են 65800.4 հազար դրամի շահույթ, որի 50 %-ը (շուրջ 32900.2 հազար դրամ) որպես շահութաբաժին վճարվել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջե՝ համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի:

 Նույն կերպ նշված ընկերությունները 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ձևավորել են 110635.6 հազար դրամի շահույթ, որի 50 %-ը (շուրջ 55317.8 հազար դրամ) որպես շահութաբաժին մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը պետք է վճարվի ՀՀ 2020 թվականի պետական բյուջե:

 Ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով 2019 թվականի ընթացքում ձևավորված շահույթը 2018 թվականի համեմատությամբ աճել է 68,1 %-ով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27