Նորություններ
Լրահոս
«Ստարտափ ակումբ» կրթական նախաձեռնություն Աբովյանի Պետական քոլեջի մասնաշենքում
06.05.2020
Կոտայքի մարզպետարանի միջնորդությամբ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող Աբովյանի Պետական քոլեջի մասնաշենքում շուտով կգործի «Ստարտափ ակումբ» (Startup Club) կրթական նախաձեռնությունը:
Նախաձեռնության հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին բացահայտել ձեռներեցության իրենց հմտությունները և խթանել նորարարության և ձեռներեցության մշակույթի տարածմանը:
Կոտայքի մարզում լուրջ անելիքներ կան ոչ ֆորմալ կրթության մասսայականացման հարցում, և այսուհետ ևս մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության քայլերը միտված են լինելու այդ ուղղությամբ հաջողություններ գրանցելուն:
Այս նախաձեռնությունը մեկն է այն հաջորդական քայլերից, որոնք կոտայքցի երիտասարդներին հնարավորություն կտան ոչ ֆորմալ կրթական միջավայրի և դինամիկ զարգացող ստարտափ մշակույթի ու էկոհամակարգի մաս դառնալ, գեներացնել իրենց համարձակ, նորարար գաղափարները, զարգացնել ու կյանքի կոչել դրանք:
Իսկ տրամադրող ու բարեկարգ կրթական միջավայրը կխթանի պատանիների ներգրավվածությունն ու կօգնի բացահայտել մտածողության նոր հորիզոններ:
Ստարտափ ակումբի տարածքի վերանորոգման աշխատանքներն այսօրվանից մեկնարկել են:
Լուսանկարներում 3D տարբերակով ներկայացված է ապագա տեսքը: