Նորություններ
Լրահոս
Սոցիալական պատասխանատվության հերթական դրսևորումը «Ացինո Ֆարմա ԷյՋի» ընկերության կողմից
06.05.2020
Կորոնավիրուսի վարակի հաղթահարմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մի շարք կազմակերպություններ, հիմնադրամներ, անհատներ շարունակում են սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններով հանդես գալ, որն ինչ խոսք, միմիայն երախտագիտության է արժանի:
«Ացինո Ֆարմա ԷյՋի» (Շվեյցարական Կոնֆեդերացիա) Հայաստանյան ներկայացուցչությունը Հրազդանի բժշկական կենտրոնին է նվիրաբերել բժշկական արտահագուստ, եռաշերտ դիմակներ՝ ֆիքսատորով, շնչադիմակներ, ախտահանիչ նյութեր, լուծույթներ, քլորի հաբեր (շուրջ 1 մլն դրամի շրջանակներում):
Դրանք ըստ կարիքի և անհրաժեշտության կօգտագործվեն բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում:
Շնորհակա՛լ եմ առողջապահության ոլորտին ուղղված ևս մեկ կարևոր նախաձեռնության համար:
Առո՛ղջ եղեք: