Նորություններ
Լրահոս
Համայնքների ղեկավարներին առաջարկվել է պատմամշակութային տարածքների բարեկարգման աշխատանքներ իրականացնել
06.05.2020
Կոտայքում զբոսաշրջության ոլորտն այս տարի կարևորագույն անելիք ունի՝ մասնավորապես ներքին տուրիզմի բնագավառում ակնկալվող հոսքերը հավուր պատշաճի ընդունելու և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ որպես մարզի տնտեսության զարգացմանն ուղղված մեր կողմից հռչակած հայեցակարգային առաջնահերթ ուղղություններից մեկը:
Կորոնավիրուսի համավարակը ոլորտում նոր պայմաններ է թելադրում, ինչին պետք է արձագանքել նոր լուծումներով և արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին:
Ուստի, Կոտայքի մարզպետը մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել է իրենց վարչական տարածքում գտնվող պատմամշակութային տարածքների բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքներ կատարել, տեղադրել աղբամաններ և ժամանակին կազմակերպել աղբահանություն:
Մարզային իշխանությունների համար այս ոլորտում առաջնային են ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը, զբոսաշրջային ռեսուրսների հասանելիությունը և դրանց արժանավայել, բարեկարգ արտաքին տեսքն ու շրջակայքը:
Ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը հնարավորություն կտան դեպի Կոտայքի մարզ զբոսաշրջային հոսքերի զգալի աճ գրանցել և կարևոր դերակատարում ունենալ ՀՀ զբոսարջության զարգացման համալիր ծրագրերում: