Նորություններ
Լրահոս
Շուրջ 875 տնտեսվարողներ դիմել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու նպատակով
04.05.2020
Ապրիլի 30-ի դրությամբ Կոտայքի մարզում Գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով շուրջ 875 տնտեսվարողներ արդեն դիմել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու նպատակով:
Նրանք անցել են առցանց հավաստագրման փուլը: Հայտատու շահառուների 63-66 %-ը ներդրումներն առաջնահերթ պատրաստվում է ուղղել անասնապահության բնագավառ:
«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի հայտատուների թիվն այս պահին հասնում է 39-ի, որոնցից մեկն արդեն անցել է փոխհատուցման առաջին փուլը:
«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի հայտատուների թիվը 23 է:
Վերջին ամիսներին առանձնակի է հետաքրքրությունը «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ (կատարված ծախսերի մասնակի` 50 % փոխատուցում):
Ծրագրի շահառուների թիվը 8-ն է, որոնք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել:
Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 3 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում: