Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է Գեղարվեստի դպրոցի 45 ամյակի կապակցությամբ
30.04.2020
Աբովյանի Գեղարվեստի դպրոցի սիրելի՛ աշխատակիցներ և սաներ,
Ամենաջերմ ցանկություններով շնորհավորում եմ դպրոցի հիմնադրման 45 ամյակի կապակցությամբ:
Դպրոցի սիրելի՛ մանկավարժներ,
Շնորհակալ եմ մեր պատանի սերնդի դաստիարակության գործում ձեր ցուցաբերած սրտացավության և ձեր սաներին մեր մշակույթին և արվեստին այսքան մոտ պահելու պատրաստակամության համար:
Մեկ անգամ չէ, որ փաստել եմ քաղաքացիակենտրոն և գիտակից հասարակություն կերտելու ճանապարհին մշակույթի և արվեստի կարևորությունը:
Իմացե՛ք, որ Կոտայքի մարզում մշակույթի ոլորտում մեր հռչակած առաջնահերթությունների համատեքստում այդ հայրենանվեր առաքելությունը Աբովյանում վստահաբար իրականացնում է Գեղարվեստի դպրոցը:
Ինչպես բազմիցս իմ խոսքում ընդգծել եմ, այսօր կրկին անգամ նաև պետության անունից վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ ունենալ Աբովյանի Գեղարվեստի դպրոցի՝ մեր երեխաներին և իրենց արվեստին վայել ավելի բարեկարգ և լավագույն պայմաններով դպրոց:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արգասաբեր գործունեություն: