Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան ամբողջությամբ

27.04.2020

 Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին ծրագիրը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:

 Ծրագիրը ենթադրում է ճանապարհահատվածի կապիտալ նորոգում և եզրաքարերի տեղադրում:

 Ծրագրի նախահաշվային արժեքը 284.805.790 դրամ է, որից 128.162.605 դրամը (45 %) հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 156.643.185 դրամը (55 %)՝ համայնքապետարանի:

 Նշենք նաև, որ այս տարվա մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի փողոցը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54