Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պետական օժանդակության 14-րդ ծրագիր. այն կտրամադրվի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողներին

23.04.2020

 Պետական օժանդակության 14-րդ ծրագիր. այն կտրամադրվի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողներին:

 Այս ծրագրից կարող են օգտվել Հայաստանի պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները։

 Պետական բուհերում առկա ուսուցմամբ սովորող ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90 և ավել տոկոս ՄՈԳ, կստանան կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում, իսկ մյուս բոլոր կուրսերի ուսանողները, որոնք ունեն 90 և ավել տոկոս ՄՈԳ, կստանան փոխհատուցում կիսամյակի ուսման վարձի 75%-ի չափով։

 Մայիսի 1-ից տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն այն ուսանողների համար, որոնց ՄՈԳ-ի առավելագույն արժեքը կկազմի 80 և ավել տոկոս։ Իսկ այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ի արժեքը ցածր է 80 տոկոսից, կստանան ուսանողական վարկի տոկոսադրույքի 5 տոկոսային կետով սուբսիդավորում, ինչի արդյունքում վարկը հասանելի կլինի 4% տոկոսադրույքով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55