Նորություններ
Լրահոս
Շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու նպատակով
21.04.2020
Ապրիլի 21-ի դրությամբ, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով Կոտայքի մարզից շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են ֆինանսական կառույցներին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:
Այսպիսով,
Հայտատու շահառուների 60-65%-ը ներդրումները առաջնահերթ պատրաստվում է ուղղել անասնապահության բնագավառ, որի մոտավորապես 70-75%-ը կազմում է միայն անասնապահությունը, 35-40 %-ը՝ դաշտավարության, այգեգործության, ջերմատնային և սառնարանային տնտեսությունների հիմնմանը:
«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզից հայտատուների թիվը այս պահին հասնում է 38-ի, որոնցից մեկն արդեն անցել է փոխհատուցման առաջին փուլը:
«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրին դիմած հայտատուների թիվը 19 է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, այս պահին հայտատուների մեծ մասն արդեն սկսել են շինարարական աշխատանքները:
Առանձնակի է հետաքրքրությունը ՀՀ-ում «Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ, որը ենթադրում է կատարված ծախսերի մասնակի՝ 50% փոխհատուցում:
Ծրագրի շահառուների թիվը 7-ն է. նրանք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել:
Պռոշյան համայնքում արդեն հիմնվել է 20 հա խաղողի ինտենսիվ այգիներ, ինչը կարելի է համարել սկիզբ խաղողի ինտենսիվ այգիների հիմնման գործընթացում:
Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 2 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում: