Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պետական օժանդակության 14-րդ ծրագիր. աջակցություն կտրամադրվի ուսանողներին՝ ուսման վարձի վճարման համար

20.04.2020

 Պետական օժանդակության 14-րդ միջոցառման շրջանակներում ամբողջությամբ կվճարվեն պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի ավարտական կուրսում գտնվող այն ուսանողների կիսամյակի ուսման վարձերը, որոնք ունեցել են 90 և ավելի ՄՈԳ: Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Եթե ավարտող ուսանողը վարձը վճարել է ուսանողական վարկի միջոցով՝ գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։

 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75%-ով։

 Կպարզեցվի ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։

 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5%-ով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4%-ով։

 Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 13:54:25