Նորություններ
Լրահոս
Աշտարակ - Եղվարդ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է լինելու հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով
20.04.2020
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ։
Ելնելով անվտանգության նկատառումներից և աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ12+000-կմ24+700 հատվածը երկկողմանի փակ է լինելու ապրիլի 20-ից:
Հիմնանորոգման աշխատանքները իրականացվելու են «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից:
Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Երևան-Զովունի - Եղվարդի տրանսպորտային հանգույց –Եղվարդ-Արագյուղ-Երնջատափ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհով: