Նորություններ
Լրահոս
Պետական օժանդակության 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը ընդլայնվել է
17.04.2020
Ընդլայնվել է պետական օժանդակության 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը;
Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr ) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ)
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։
9-րդ միջոցառման ( https://bit.ly/3esMosE ) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/ ։
Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 011 300 114 հեռախոսահամարին։