Նորություններ
Լրահոս
Սոցիալական պատասխանատվության հերթական դրսևորումը «Վեգա» ընկերության կողմից
16.04.2020
«Վեգա» ընկերությունը Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերել անկողնային պարագաներ (բարձեր և սպիտակեղեն)՝ մարզի բժշկական կենտրոններին տրամադրելու նպատակով:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից դրանք բաշխվել են բուժ.կենտրոններին՝ ինֆեկցիոն և թերապևտիկ բաժանմունքներում օգտագործելու նպատակով:
Նշենք, որ ընկերությունն այս ամբողջ ընթացքում բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել նաև մեր մարզի մեկուսացման վայրերին` ապահովելով անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, կահույքով և սպիտակեղենով:
Շնորհակա՛լ ենք սոցիալական անհրաժեշտ աջակցության և այս իրավիճակում պետության կողքին կանգնելու՝ «Վեգա» ընկերության որդեգրած քաղաքականության համար:
Առո՛ղջ եղեք: