Նորություններ
Լրահոս
Պետական աջակցության 13-րդ ծրագրի մասին
16.04.2020

2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ նպաստ ստացող ընտանիքներն օժանդակություն կստանան նպաստի 50%-ի չափով
Աջակցության 70%-ը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով, 30%-ը կփոխանցվի որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար։ Եթե շահառուն էլեկտրաէներգիայի ցանցի բաժանորդ չի հանդիսանում, ապա գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով։
Էլեկտրական էներգիայի դիմաց վճարի գումարը փոխանցվելու է մատակարարող ընկերությանը։ Եթե քաղաքացին ունի պարտք, կմարվի պարտքը, եթե պարտք առկա չէ, ապա գումարը կձևակերպվի որպես կանխավճար։