Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ
15.04.2020
Հայաստանի, և մասնավորապես, Կոտայքի մարզի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Մեր պատմության բոլոր շրջափուլերում ձեզ հետ միասին արարել ենք, պայքարել, միասին կերտել մեր հայրենիքը:
Այսօր էլ նույն համախմբվածությամբ լծված ենք մեր ընդհանուր Հայրենիքի հզորացման գործին:
Առանձնահատուկ շնորհավորելով հատկապես մեր մարզի եզդիական համայնքին՝ մաղթում եմ, որ տոնական այն տրամադրությունը, որ այսօր ունեք, առաջնորդի ձեզ ամբողջ տարվա ընթացքում՝ երջանկություն և բարեբերություն պարգևելով ձեզ և ձեր ընտանիքներին: