Տպել
Նորություններ
Լրահոս
Այսուհետ ՀՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով
14.04.2020
Ապրիլի 4-ից ուժի մեջ է մտել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը՝ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման անցկացման ու արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին:
Այսուհետ ՀՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կիրականացվի ոչ թե համայնքապետի կողմից իր նախընտրելի թեկնածուին ավագանուն ներկայացնելու միջոցով, այլ մրցութային կարգով: