Նորություններ
Լրահոս
Պետական օժանդակության 12-րդ ծրագիր
14.04.2020
Պետական օժանդակության 12-րդ ծրագրով 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի 10.001-30.000 դրամի բնական գազ և 5.001-10.000 դրամի էլեկտրաէներգիա օգտագործած բաժանորդներին:
Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280.000 բաժանորդ:
30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է
• բնական գազի սպառում՝ 10․001 - 30․000 դրամ ներառյալ
• էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։
Որոշված ընդհանուր գումարը փոխանցվելու է բնական գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին՝ միջոցառման շահառուներին հետագա փոխանցման պայմանով։
Ընդ որում, պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվելու է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվելու է որպես կանխավճար։