Նորություններ
Լրահոս
«Արմեն Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ի կողմից մեր սննդի պահեստարանին է տրամադրվել մեծաքանակ սնունդ
13.04.2020
Կոտայքում (և ոչ միայն) գործունեություն ծավալող մեծ և փոքր տնտեսվարողների, հիմնադրամների, տարբեր կազմակերպությունների, անհատների նախաձեռնությամբ և մարզպետարանի համակարգմամբ շարունակվում են մարզում իրականանալ սոցիալական ամենատարբեր ծրագրեր՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներին:
Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ Կոտայքում գործունեություն ծավալող «Օրիգինալ» ապրանքանիշը ներկայացնող «Արմեն Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ի կողմից մեր սննդի պահեստարանին է տրամադրվել մեծաքանակ սնունդ, որը հանգստյան օրերին մեր կամավորների կողմից փաթեթավորվել և բաշխվել է Աբովյանում բնակվող շուրջ 250 միայնակ տարեցներին և բազմազավակ ընտանիքներին:
Շնորհակա՛լ ենք մեր գործընկերոջը՝ կորպորատիվ սոցիալական աջակցության և նշված թվով մեր կարիքավոր ընտանիքների սոցիալական բեռը մի փոքր թեթևացնելու համար:
Առո՛ղջ եղեք: