Նորություններ
Լրահոս
Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում Կոտայքում սոցիալական տարբեր նախաձեռնություններ են իրականացվում
12.04.2020
Մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում այս օրերին մեծ և փոքր տնտեսվարողներ, հիմնադրամներ, կազմակերպություններ և պարզապես անհատներ ակտիվորեն շարունակում են սոցիալական տարբեր նախաձեռնություններով հանդես գալ Կոտայքի մարզում և անմասն չմնալ համազգային սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման՝ համատեղ և կարևորագույն արշավից, ինչը, անշուշտ, երախտագիտության է արժանի:
Միայն երեկ և այսօր Աբովյան քաղաքում և հարակից գյուղերում բնակվող շուրջ 430 ընտանիքների (միայնակ տարեցներ և բազմազավակ ընտանիքներ) բաշխվել է մարզում գործող մեր մի շարք տնտեսվարողների կողմից տրամադրված սննդամթերք,
մասնավորապես,
• «Օրիգինալ» ապրանքանիշը ներկայացնող «Արմեն Համիկ Եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից մեր սննդի պահեստարանին է տրամադրվել մեծաքանակ սնունդ, որը մեր կամավորների կողմից բաշխվել է Աբովյանում բնակվող միայնակ տարեցներին և բազմազավակ ընտանիքներին (շուրջ 250 ընտանիք)
• Շուրջ 80 ընտանիքների բաշխվել է մարզում գործող «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ի կողմից սննդի պահեստարանին նախապես տրամադրված տարբեր սննդային պահածոների արկղեր
• Եվս 120 ընտանիքների Արզնի թռչնաֆաբրիկայի կողմից Զատկի սեղանի համար տրամադրվել են հավկիթներ
• Աբովյանի տարածաշրջանի գյուղերում բնակվող շուրջ 100 բազմազավակ ընտանիքների սննդի փաթեթներ է տրամադրել Աբովյանում գործող «ADM Diamonds» ադամանդագործական ընկերությունը:
Շնորհակա՛լ ենք մեր գործընկերներին՝ այս կորպորատիվ սոցիալական նախաձեռնության, ինչպես նաև մեր կամավորներին՝ երկու օր անընդմեջ սննդամթերքի փաթեթները տեսակավորելու և բաշխումն իրականացնելու համար:
Առո՛ղջ եղեք: