Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերվել բժշկական պաշտպանիչ արտահագուստ և դիմակներ
10.04.2020
Այս օրերին բազմաթիվ տնտեսվարողներ և պարզապես անհատներ, շարունակում են բարի կամք դրսևորել և սոցիալական նախաձեռնություններով ու ծրագրերով աջակցել կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին:
Բարի կամքի հերթական դրսևորումը Կոտայքի մարզի բնակիչ, անհատ բարերար Վարազդատ Կարենի Գևորգյանի կողմից է:
Վերջինս Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերել բժշկական պաշտպանիչ արտահագուստ և դիմակներ, որոնք ըստ առաջնահերթության և կարիքի, կտրամադրվեն մարզի բուժ.հաստատություններին:
Շնորհակա՛լ ենք սոցիալական յուրաքանչյուր նախաձեռնության համար:
Առո՛ղջ եղեք: