Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պետական օժանդակության 10-րդ ծրագիր. մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն միկրոձեռնարկատերերին

09.04.2020

 Պետական օժանդակության 10-րդ ծրագիր. մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն միկրոձեռնարկատերերին:

 Այս միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք

  • 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ
  • իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։

 Միջոցառման շահառուներին կտրամադրվի մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն, որի հստակ չափը կախված է տնտեսվարողի՝ 2020թ-ի առաջին եռամսյակի շրջանառության ծավալից։

 2020թ-ից գործունեություն սկսած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատերերը և ՀԴՄ հայտ ներկայացրած, սակայն դեռևս ՀԴՄ սարք չունեցող միկրոձեռնարկատերերը աջակցություն կստանան նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով։

 Միջոցառման պոտենցիալ շահառուների թիվը մոտ 6000 է։

 Միջոցառումից չեն կարող օգտվել

  • այն տնտեսվարողները, որոնց այս տարվա առաջին եռամսյակի շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը կամ ունեցել են երկու և ավելի աշխատող
  • 4֊րդ, 6֊րդ, 8֊րդ և 9-րդ միջոցառումներից օգտվողները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16