Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համայնքներում իրականացվող ախտահանման աշխատանքների և սոցիալական նախաձեռնությունների մասին

09.04.2020

 Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ:

 Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը:

 Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր, մասնավորապես,

  • Չարենցավան համայնքի «Վան» ֆուտբոլային ակումբի տնօրինության նախաձեռնությամբ 60 շահառու ընտանիքների տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ
  • Սոցիալական մեկ այլ նախաձեռնությամբ են հանդես եկել Նոր Գեղիի համայնքապետարանը և «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրությունը ներկայացնող «ՔԵՅ ԷՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն
  • Վերջիններիս կողմից Նոր Գեղի համայնքի ուսուցիչներին, մանկապարտեզների, համայնքապետարանի, Հայ Փոստի աշխատակիցներին, բուժաշխատողներին, կամավորներին, սբ․Հովհաննես եկեղեցու ծառայողներին տրամադրվել է «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրանքի տեսականուց
  • Կամարիս համայնքում գործող «Ռոք Բերի» ընկերությունը Ծաղկաձորի հանգստյան տներում մեկուսացված մեր համաքաղաքացիներին կրկին փոխանցել է իր արտադրանքի տեսականուց
  • Սոլակ համայնքի նախաձեռնությամբ էլ դիմակներ են կարվել և բաժանվել բնակիչներին:

 Մեր համայնքներում շարունակվում են սոցիալական տարբեր ծրագրեր իրականանալ, իսկ մենք դրանց զուգահեռ, կրկին կոչ ենք անում և հորդորում այս օրերին ևս խստորեն պահպանել Պարետատան սահմանած սահմանափակումները, #մնալտանը և տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ձեզ հետ ունենալով նաև հատուկ նմուշի ձևաթուղթը:

 Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում բոլոր տնտեսվարողներին, անհատներին, կամավորներին՝ մեր կողքին գտնվելու և մեր համայնքներում նման ծավալի ծրագրերը կյանքի կոչելու համար:

 Համոզված ենք՝ միասնական և համախմբված շատ արագ հաղթահարելու ենք այս ճգնաժամը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16