Նորություններ
Լրահոս
Շուրջ 120 պաշտպանիչ դիմավահաններ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի կողմից
09.04.2020
«Արմաթ» տեխնոհամայնքն իր ներդրումն է անում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ 3D եռաչափ տպիչների միջոցով արտադրելով պաշտպանիչ դիմավահաններ բուժաշխատողների համար:
Այսօր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի ներկայացուցիչները Կոտայքի մարզպետարանին են հանձնել մեր մարզի դպրոցների «Արմաթ» լաբորատորիաներում պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ՝ մարզի բուժհաստատություններին տրամադրելու նպատակով:
Դիմավահանները ստացել են 3D եռաչափ տպիչի միջոցով՝ օրգանական նյութերից ստացված պլաստմասսայի և անօրգանական պլաստիկատի կիրառմամբ:
Շուրջ 120 պաշտպանիչ դիմավահանները մարզպետարանի կողմից կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին։
Շնորհակալ ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքին` վստահելի գործընկեր լինելու և մշտապես մեր կողքին գտնվելու համար:
Առո՛ղջ եղեք: