Նորություններ
Լրահոս
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացումներ չեն լինի
24.03.2020
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացի մեկնարկով պայմանավորված՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ մեր մարզի կենսաթոշակառուներին և նպաստառուներին հորդորել՝ չայցելել «Հայփոստ»-ի բաժանմունք. դրա անհրաժեշտությունը չկա:
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:
Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց: