Նորություններ
Լրահոս
Հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի
18.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ մարտի 18-ի դրությամբ հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի:
Հայտնում ենք նաև, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։
Կամավորների միջոցով հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկող թռուցիկներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ։
Կամավորներն իրենց գործունեության ընթացքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կկրեն Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից տրամադրած անվտանգության միջոցներ՝ դիմակներ և ձեռնոցներ։