Նորություններ
Լրահոս
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին
16.03.2020
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների տեսանկյունից չափազանց կարևոր է մեր համաքաղաքացիների առողջությունը, անվտանգությունն ու ապահովությունը, ուստի, չեղարկվում են այս ամիս Կոտայքի մարզպետարանում նախատեսված քաղաքացիների ընդունելությունները:
Հորդորում ենք նաև հնարավորինս խուսափել մարզպետարան և համայնքապետարաններ այցելությունից՝ օգտվելով հեռահար հաղորդակցությունից, ինպես նաև կառավարության կողմից ներդրված Е-request.am միասնական համակարգից:
Կոտայքի մարրզպետարան դիմում, բողոք, հարցում, առաջարկություն կարող եք ուղարկել հետևյալ հասցեներով՝ kotayk@mta.gov.am, kotayk.qartughar@mta.gov.am:
Կոտայքի մարզպետարանում գործում է նաև «Թեժ գիծ»։
«Թեժ գծի» հեռախոսահամարն է՝ 0223 2 57 14: