Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարան դիմում, բողոք կամ առաջարկություն կարող եք ուղարկել Е-request.am միասնական համակարգի միջոցով
16.03.2020
Կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով:
Սա ենթադրում է, որ մեր համաքաղաքացիները Կոտայքի մարզպետարան դիմում կամ առաջարկություն կարող են ներկայացնել առանց տանից դուրս գալու՝ առցանց եղանակի միջոցով:
Առցանց եղանակով հարցման անցնելու հնարավորությունը քննարկվել է նաև այսօր Կոտայքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցության ընթացքում:
Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ պետք է նշել էլեկտոնային փոստը, և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին:
Հարգանքով՝ Կոտայքի մարզպետարան: